Jump to content

Երգիր (ֆիլմ 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երգիր
հունգ.՝ Mindenki և անգլ.՝ Sing
Երկիր Հունգարիա
Ժանրդրամա
Թվականփետրվարի 28, 2016
Լեզուհունգարերեն
ՌեժիսորՔրիշտոֆ Դեակ
ՊրոդյուսերՔրիշտոֆ Դեակ և Աննա Ուդվարդի
Սցենարի հեղինակՔրիշտոֆ Դեակ
ԴերակատարներԺոֆիա Սամոշի, Դորոտյա Հայս և Դորկա Գասպարֆալվի
ՕպերատորՌոբերտ Մալի
ԵրաժշտությունԱդամ Բոլաժ
ՄոնտաժՄանո Չիլագ
Տևողություն25 րոպե
Պաշտոնական կայքէջ

Երգիր (բնօրինակ անվանում՝ Բոլորը միասին, հունգ.՝ Mindenki), հունգարական կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսորը Քրիստոֆ Դեակն է, այն 2017 թվականին ստացել է «Օսակարի» մրցանակ որպես լավագույն խաղարկային կարճաետրաժ ֆիլմ[1][2]։ Գործողությունները ծավալվում են 1991 թվականին, գլխավոր դերում մի աղջնակ է, ով տեղափոխվել էր այլ դպրոց և դպրոցի երգչախմբի մեջ էր, որը հաղթել էր մրցույթին[3][4][5]։

1991 թվականին Ժոֆի անունվ մի աղջնակ Բուդապեշտում ընդունվաում է տարրական դպրոց, նա ընկերանում է Լիզայի հետ։ Ժովին մտնում է դպրոցական երգչախումբ, բայց նրան արգելում են բարձր երգել, քանի որ նրա ուսուցչուհին՝ Էրիկան, նրա մեջ երգելու տաղանդ չի տեսնում։ Երգչախումբը պատրաստվում է մրցույթի, որի հաղթողները կարող են մեկնել Շվեդիա։ Ժոֆին ստիպաված էր ենթարկվել ուսուցչուհու որոշմանը, չնայած նվաստացումներին, և թաքցնել ճշմարտությունը մյուս երեխաներց։

Սակայն լիզան Ժոֆֆից իմանում է ճշմարտությունը։ Հաջորդ փորձերից մեկի ժամանակ Լիզան սկսում է սպառնալ ուսուցչուհուն, բայց վերջինս պատասխանում է, որ երգչախմբի շահերց է բխում ընտրել նրանց, ովքեր կարող են բարձր երգել։ Բացի դրանից Էրիկան հայտարարում է, որ չի ուզում հրապարակավ խայտառակել նրանց ովքեր լավ երգել չգիտեն։ Այն բանից հետո երբ Էրիկան խնդրում է ձեռք բարձրացնել նրանց, ովքեր երգել չգիտեն, Ժոֆին տեսնում է, որ նա միակը չէ ում ագելված է երգել։ Շուտով Ժոֆին հայտնում է իր պլանի մասին Լիզային։

Մրցույթի օրը երգչախումբը պատրաստվում է ելույթին։ Էրիկան երգելու հրահանգ է տալիս, բայց երեխաները սկսում են ցածր ձայնով շշնջալ երգի բառերը, ոչ ոք չի երգում։ Էրիկան զայրույթով լի հեռանում է բեմից, և երեխաները սկսում են երգել։

  • Դոկրա Գաշպարֆալվի՝ Ժոֆի
  • Դորոտտյա Խաիշ՝ Լիզա (երգերը կատարում էր Ռեբեկ Ուոլտնը[6][7])
  • Ժոֆիյա Սամոշի՝ Էրիկա[6]

Ֆիլմում նկարահանվել է Բակաց (քաղաք Բուդապեշտ) տարրական դպրոցի երգչախումբը։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆ Դեակը որպես հիմք վերցրել է շվեդացի ընկերոջից լսած պատմությունը[8]։ 2012 թվականին գրվել է սցենարը, գործողությունները ի սկզբանե կարտարվում էին անգլիալեզու երկրում։ 2014 թվականին Դեակը փոխում է սցենարը և ԶԼՄ-ների ու հաղորդակցության Ազգային վարչությունից ստացավ ևս 8 միլիոն ֆորինտ (կարճամետրաժ և փորձառական ֆիլմերի առավելագույն գումար)։ Եվս 2 միլիոն ֆորինտ ստանում են կինոընկերություններ և կինոստուդիաներ վարձող պետական իշխանություններից[9]։

Դոկրա Գաշպարֆալվիի և Դորոտտյա Խաիշի համար սա ֆիլմի դեբյուտ էր, այս դերի համար քասթինգին մասնակցել են ավելի քան 80 երխաներ։ Երգչախմբի անդամների քասթինգին մասնակցել է 5 դպրոցական երգչախումբ[10]. Նկարահանումները տևեցին վեց օր[9], բայց մոնտաժը և հետընկարահանման զարգացումները ամբողջությամբ տևցին մեկ ամբողջ տարի[11]։ 2015 թվականի աշնանը ֆիլմն արդեն պատրաստ էր[12]։

Նոմինացիաներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձեռքբերումներ
Փառատոն Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
Բուդապեշտի կարճամետրաժ կինոփառատոն Ֆրիսս Հուշ, {{{2}}} Հունգարիա, 2016 Daazo հատուկ նոմինացիա
Լիլլի եվրոպական կինոփառատոն, {{{2}}} Ֆրանսիա, 2016 հանդիսատեսի համակրանքի մրցանակ
Լանսարոտե միջազգային կինոփառատոն, {{{2}}} Իսպանիա, 2016 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, հանդիսատեսի համակրանքի մրցանակ
Միջազգային օլիմպիական կինոփառատոն երեխաների և երիտասարդների համար, {{{2}}} Հունաստան, 2016 Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ, Միջազգային ժյուրիի մրցանակ Հաղթանակ
Սապորո կարճամետրաժ ֆիլմերի փառատոն,  Ճապոնիա, 2016[13] Լավագույն աղջնակ դերասանուհի Դոկրա Գաշպարֆալվի Դորոտտյա Խաիշ
Հանդիսատեսի համակրանքի մրցանակ
Բեռլինի միջազգային կարճամետրաժ կինոփառատոն երեխաների և երիտասարդների համար, {{{2}}} Գերմանիա, 2016[14] Լավագույն կարճամետրաժ ֆիլմ KUKI, 2-րդ մրցանակ
Ասիական կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն,  Ճապոնիա, 2016 Միջազգային մրցույթ՝ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ Հաղթանակ
Միջազգային մրցույթ՝ Գրան Պրի Հաղթանակ
Տորոնտոյի կինոփառատոն TIFF,  Կանադա, 2016 Հանդիսատեսի ընտրություն՝լավագույն կարճամետրաժ ֆիլմ Հաղթանակ
Չիկագոյի Միջազգային մանկական ֆիլմերի կինոփառատոն, ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, 2016 Կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, մեծահասակ ժյուրիի ընտրություն Հաղթանակ
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար», ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ, 2017 Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ Հաղթանակ
Հունգարիայի կինոքննադատների 55-րդ մրցանակ, {{{2}}} Հունգարիա, 2017[15][16] Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[17] Ժոֆիյա Սամոշի

Ինչպես նաև «Երգիր» ֆիլմը բացել է «Ազիանա» կարժամետրաժ ֆիլմերի 14-րդ փառատոնը Սեուլում[18]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Merry, Stephanie (2017 թ․ հունվարի 24). «Oscar nominations 2017: Complete list of nominees; 'La La Land's' 14 ties record». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  2. Varga, Ferenc (2017 թ․ հունվարի 24). «Oscar-díjra jelöltek egy magyar filmet». Origo (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  3. «Oscar shortlistben a Mindenki». Filmtett (հունգարերեն). 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  4. Varga, Ferenc (2016 թ․ նոյեմբերի 23). «Magyar film került az Oscar-döntőbe». Origo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  5. Varga, Ferenc (2016 թ․ նոյեմբերի 24). «Spielbergnek hordta a teát, most két lépésre van az Oscartól». Origo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
  6. 6,0 6,1 «singshortfilm.com/credits». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  7. Szőnyi Szilárd: Kiderült, miért tátog az Oscar-jelölt magyar kisfilm főszereplője Արխիվացված 2021-03-24 Wayback Machine, valasz.hu - 2017. február 2.
  8. Sanja Struna (2017 թ․ հունվարի 18). «In Conversation with Kristof Deak». viewofthearts.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  9. 9,0 9,1 Mindenki: 10 millióból összerakták, de mennyit hozhat az Oscar a magyaroknak? Արխիվացված 2021-01-20 Wayback Machine, forbes.hu - 2017. január 26.
  10. Jónás Ágnes: „A hallgatás tud igazán hangos lenni” Արխիվացված 2017-04-08 Wayback Machine · Beszélgetés Deák Kristóffal, kortarsonline.hu - 2016. június 30.
  11. Molnár Dávid: A 13 éves Dorottya Los Angelesben izgulhat az Oscar-díjért, 24.hu - 2017. január 25.
  12. A Ti mozitok (19.) – Mindenki, hetediksor.hu - 2016. február 26.
  13. «Awards 2016». sapporoshortfest.jp. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  14. «KUKI Festival 2016 Awards». interfilm.de. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
  15. «Átadták a Magyar Filmkritikusok Díját» (հունգարերեն). The Association of Hungarian Journalists (MÚOSZ). 2017 թ․ փետրվարի 3.
  16. «"We are SUPER happy to announce Szamosi Zsófia..."». Facebook. Mindenki - Sing. 2017 թ․ փետրվարի 3.
  17. Номинирована в фильмах «Пой» и «Задушенная»
  18. AHN Young-yoon / (2016 թ․ նոյեմբերի 3). «The 14th Asiana International Short Film Festival Kicks Off». koreanfilm.or.kr. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]